Рубрика: Հոդված

Մուտք մանկավարժություն

2018 թվականը ինձ համար դարձավ մեծ ձեռքբերումի տարի։ Ձեռքբերում, որին երկար էի  սպասել։ Ես մուտք գործեցի մանկավարժություն։ Մասնագիտությամբ մաթեմատիկ եմ, բայց հանգամանքների բերումով հնարավորություն չեմ ունեցել աշխատելու։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տվեց ինձ այդ հնարավորությունը  և իր դռները բացեց իմ առջև։

Վերապատրաստման առաջին իսկ օրից ինձ շատ գրավեց կրթահամալիրը իր բաց կրթական միջավայրով, ուսուցման մեթոդներով, հեղինակային ծրագրերով։ Ոգեշնչող էր նաև այն փաստը, որ յուրաքանչյուր մանկավարժական աշխատող պետք է տրապետի տրիաթլոնին՝ հեծանվավարություն, լող, քայլք, քանի որ առանց այդ բաղադրիչների հնարավոր չէ լիարժեք կազմակերպել սովորողների օրվա գործունեությունը։

Քառօրյա վերապատրաստման ժամանակ Գոհար Բալջյանը մեզ մանրամասն ծանոթացրեց բլոգային ուսուցմանը, նախագծային ուսուցմանը և ճամփորդությամբ ուսուցմանը։ Բլոգավարությունը ինձ համար անսովոր էր, բայց և միաժամանակ՝ շատ հետաքրքիր։ Իմ կարծիքով բլոգը թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար հանդիսանում է անձնական տարածք, ստեղծագործելու լայն հարթակ։ Այն միաժամանակ զարգացնում է նաև լեզվամտածողությունը։ Վերապատրասման ժամանակ բացեցի իմ բլոգը՝ մեդիամիջավայրը։

Կրթահամալիր մուտքիս հաջորդ քայլը ճամբարին մասնակցությունն էր։ Այստեղ արդեն  վերապատրաստված մասնակիցները հանձնեցին  փոքրիկ ստուգատեսներ՝ լողից, հեծանվավարությունից և քայլքից։

Փուլերը անցնելուց հետո Հյուսիսային դպրոց-պարտեզում սկսեցի աշխատել՝որպես  Կարինե Խառատյանի 1-ին դասարանի երկարացված օրվա կազմակերպիչ։

Երկարացված օրվա կազմակերպչի աշխատանքը ինձ համար բացեց մի նոր մանկավարժություն։ Այստեղ դու ուսուցիչ չես, այլ ընկեր, խորհրդատու։  Անցկացնելով զուգահեռներ սովորական դպրոցների և կրթահամալիրի միջև՝ գտա բազում տարբերություններ։  Սովորական դպրոցներում երկարացված օրվա կազմակերպումը ենթադրում է դասապատրաստում, որտեղ աշակերտները  արդեն հոգնած դասապրոցեսից, նորից պետք է անցնեն դաս սերտելուն։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երկարացված օրվա կազմակարպումը իր գործունեությամբ ճամբարային է։ Ճամբարականները ազատ և անկաշկանդ են՝ արտահայտելու  իրենց ցանկությունները և մտածումները։

Ճամբարային գործունեության մեջ ներառում ենք հեծանվավարությունը՝ դպրոցի հեծանվաուղով, թափառումները՝ երևանյան փողոցներով, կառուցողական խաղերը, և այլն։ Ճամբարականների հետ իրականացրել ենք նաև մի շարք հետաքրքրաշարժ և տրաբամանական մտածողությունը զարգացնող նախագծեր։ Նախագծերից առանձնացնեմ մի քանիսը՝

Խաղային տեխնոլոգիաների կիրառումը ունի կրթական մեծ նշանակություն: Խաղը դիտարկվում է որպես առաջատար գործունեություն ոչ այն պատճառով, որ այն երեխայի կյանքում մեծ տեղ է գրավում, այլ որովհետև խաղի ընթացքում երեխայի հոգեկանում տեղի են ունենում գլխավոր փոփոխությունները, զարգանում են հոգեկան այն գործընթացները, որոնք անհրաժեշտ են զարգացման նոր, առավել բարձր աստիճանի անցնելու համար: Խաղալով երեխան անընդհատ ձգտում է գնալ առաջ, նրա մոտ միաժամանակ աշխատում են ենթագիտակցությունը, խելքը և երևակայությունը, հետևաբար երեխաների զգացմունքային ոլորտի զարգացումը, ինչպես նաև մտավոր կարողությունների զարգացումն ավելի արդյունավետ կատարվում են խաղի մեջ:

Նախագծի արդյունքները՝ այստեղ։

Տեխնոլոգիական հմտությունները զարգացնող նախագծերից են՝

 

Ճամբարային գործունեության անքակտելի մասն են կազմում ճամփորդությունները։ Ճամփորդությամբ ուսուցումը կրթահամալիրի ուսուցման ձևերից մեկն է։ Զարգացնում է սովորողի աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելիքները։

Կատարված ճամփորդություններն են՝

Մյուս բոլոր նախագծերը կարող եք տեսնել բլոգում։

 

Оставьте комментарий