Рубрика: Երրորդ ուս․ շրջանի նախագծեր

Թումանյանական օրեր նախագիծ

Մասնակիցներ՝երկարացված օրվա ճամբարականներ

Նախագծի տևողությունը՝փետրվար ամիս

Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին, թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնում ենք սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, ստեղծագործական երևակայությունը

Խնդիրները՝ Թումանյանի ստեղծագործությունների յուրացում,ստեղծագործությունների մեկնաբանություն, քննարկում, տարածում, համագործակցային աշխատանքների կազմակերպում

Ընթացքը՝

  • Ծանոթանում ենք  Հ. Թումանյանի կենսագրությանը
  • Ընտրում ենք հեքիաթը և բաժանվում  դերերի՝ իրականացնելով հեքիաթի դերային ընթերցում
  • Ընտրում ենք հեքիաթը և նկարում Paint ծրագրով
  • կավով կերպարների ծեփում
  • Կատարում ենք ձայնագրություններ հետևյալ թեմաներով՝

Ո՞վ է Հովհաննես Թումանյանը

Ի՞նչ ստեղծագործություններ են ծանոթ ձեզ

Կատարել մի փոքր հատված որևէ բանաստեղծությունից

Արդյունքները կամփոփվեն բլոգում։