Рубрика: Ճամփորդություն

Բարձունքը հաղթահարված է….

Հերթական հավես օրը սեբաստացիների հետ:

Սեպտեմբերի 21-ին Հյուսիսային դպրոցի 1.1 և 1.2 դասարաններով կատարեցինք ուսումնաճանաչողական և հայրենագիտական ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ: Սեբաստացիներով  նվաճեցինք Ուշիի  սուրբ Սարգիս կիսավեր եկեղեցու բարձունքը: Հենց այստեղ էլ տվեցինք Կոմիտասյան օրերի մեկնարկը: Այնուհետև այցելեցինք Աշտարակի հին ջրաղաց և Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Սովորողները տպավորված էին Դիդիկոնդի բարձունքով: Ճամփորդությունը եզրափակեցինք սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու  բակում Կոմիտասյան երգեր կատարելով:

Оставьте комментарий