Рубрика: Բարեկենդանի ծես, Երրորդ ուս․ շրջանի նախագծեր

Բարեկենդանի ծես ուսումնական նախագիծ

Մասնակիցներ — երկարացված օրվա ճամբարականներ
Ժամանակահատվածը — փետրվար

Ծեսի մասին

Բարեկենդան — ժողովրդական տոնախմբություն, մեծ պասին նախորդող շաբաթվա տոն է, որը նշվում է կերուխումով, խաղերով, մրցումներով:

Նպատակ

Ազգային ծիսական ավանդույթների փոխանցում

Խնդիր

  • ազգային ծիսական երգերի, խաղերգերի ուսուցում
  •  ծիսական ուտեստների պատրաստում
  • ծիսական ազգային խաղերի ուսուցում,
  • ազգային պարային երաժշտության ուղեկցությամբ կատակ խաղ-պարերի կատարում,
  • Հ․ Թումանյանի Անհաղթ աքլորը հեքիաթի ներկայացում, ներկայացման երաժշտական ձևավորում:

Ընթացք

Ուսումնասիրել  Բարեկենդանի ծեսը, առանձնացնել այն ծիսական գործողությունները, խաղերը, որոնք իրագործվելու են:

Պատրաստել դիմակներ,ծիսական խոհանոցից պատրաստել որևէ ավանդական ուտեստ՝ հալվա, գաթա։

Բեմադրել Անհաղթ աքլորը հեքիաթը,ներկայացման մեջ ներմուծել ծիսական ազգային խաղեր, երգեր, պարեր։

Արդյունք

Սովորողները

  • կիմանան՝ որն է ազգային ծեսը,
  • կկարողանան կատարել ծիսական երգեր, պարեր, խաղերգեր, պարերգեր, ծիսական գործողություններ, պատրաստել ծիսական պարագաներ,
  • կլինեն ազգային մշակույթը կրող, փոխանցող:

Оставьте комментарий