Այսօր մեկնարկեց մաթեմատիկայի ստուգատեսը։
Կանգառ 1
Սովորողներից յուրաքանչյուրը իր գործիքով մոտեցավ սեղանին, ընտրեց պատկերը, քանոնի օգնությամբ կատարեց չափումները և գտավ պարագիծը։Արդյունքները գրանցում էին բլոգ ներում։
Այդ ողջ պրոցեսի ընթացքում ֆիքսում էինք սկսելու և ավարտելու ժամանակը։
Կանգառ 2
Մաթեմատիկայի ստուգատեսի 2-րդ կանգառը մակերեսների հաշվումն է։ Սովորողները քանոնի օգնությամբ կատարեցին չափումներ, հաշվեցին տարբեր երկրաչափական պատկերների երկարությունը և լայնությունը, այնուհետև հածվեցին մակերեսը։ Այս ամբողջ պրոցեսի ընթացքում յուրաքանչյուր սովորողի համար պահվում էր ժամանակ, թե քանի վայրկյանում նա կհաշվի պատկերի մակերեսը։
Սովորողները նաև հաշվեցին դպրոցի բակի կանաչ լանջերի մակերեսը։
Կանգառ 3
Սովորողներից յուրաքանչյուրը կշռվեց , ֆիքսեց զանգվածը, այնուհետև կշռվեցին իրենց ուսապարկերով։ Ուսապարկի զանգվածը գտնելու համար երկրորդ արդյունքից հանեցին առաջինի արդյունքը։ Այս ամբողջ պրոցեսի ընթացքում յուրաքանչյուր սովորողի համար պահվում էր ժամանակ, թե քանի վայրկյանում նա կհաշվի ուսապարկի զանգվածը։
Կանգառ 4
Այսօր սովորողները հանձնեցին ստուգատեսի վերջին կանգառը՝ հեծանիվ։ Սովորողները մինչ հեծանիվ վարելը չափում էին իրենց սրտի զարկերը ՝ 1 րոպեում։Այնուհետև վայրկյանաչափի օգնությամբ հաշվեցին , թե 80մ քանի վայրկյանում են անցնում և ըստ այդմ հաշվեցին իրենց արագությունները։ Հեծանիվ վարելուց հետո կրկին չափեցին իրենց սրտի զարկերը 1 րոպեում։